Միրզոյանը Կանադայի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

2 րոպեի ընթերցում

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։ 

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներն՝ ընդգծելով երկու երկրների միջև  միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ափաշրջափակման թեմային՝ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի ներքո։ 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում՝ Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակությանը։

Հայերեն فارسی Русский 中文

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը