Երանոսում ավարտական փուլում են գտնվում չորս փողոցների հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում արդեն ավարտական փուլում են գտնվում  5-րդ, 9-րդ, 21-րդ, 22-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2025 թվականի մայիսից։ Ծրագրով նախատեսված է ճանապարհների երթևեկելի մասերի ասֆալտապատում  և ջրահեռացման համակարգերի կառուցում։

2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արդեն ամբողջությամբ ասֆալտապատված են  21, 22, 5-րդ փողոցները, իսկ 9-րդ փողոցում աշխատանքները մոտենում են ավարտին։ Փողոցներն ասֆալտապատվել են շուրջ 1920 մետր երկարությամբ և 9240 քառակուսի մետր մակերեսով։ 

Երանոսի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է  116 միլիոն 652 հազար  դրամ, որի  50 տոկոսը հատկացնում է ՀՀ  կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու  համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է  «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։

Հայերեն

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Կրիպտոարժույթների օգտագործումը դժվարացնում է թմրամիջոցների վաճառքից ստացված գումարների շահառուների բացահայտումը․ ՔԿ նախագահ

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է