Բաքվում ռուսաստանցի լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում ընդունված նորմերին. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Բաքվում ռուսաստանցի լրագրողների ձերբակալությունը բացարձակապես չի համապատասխանում ընդունված նորմերին և երկկողմ հարաբերությունների ոգուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Խոսքը վերաբերում է հենց լրագրողներին: Եվ, իհարկե, նման միջոցները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բացարձակապես չեն համապատասխանում ընդունված կանոններին և նորմերին, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն և բնույթին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Հունիսի 30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է իրավապահ մարմինների կողմից «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում գործողություն իրականացնելու մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնել է գործակալության գրասենյակում մի քանի մարդու ձերբակալման մասին, որոնց թվում են եղել «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը: Sputnik-ի խմբագրությունում հայտնել են, որ Ադրբեջանում աշխատանքի որևէ պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբերի մակարդակով՝ հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Sputnik Ադրբեջան»-ի դեմ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։

Ադրբեջան

Ադրբեջանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի դեմ

Հայերեն Русский

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել