Ադրբեջան

Ադրբեջանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի դեմ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՆԳՆ-ն  քրեական գործ է հարուցել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի դեմ

Ադրբեջանի ՆԳՆ-ի կողմից Sputnik Azerbaijan լրատվական գործակալության Բաքվի մասնաճյուղում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

ԱՊԱ-ի  տեղեկատվության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։

Ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, 5-ի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ 

Քրեական գործով քննչական միջոցառումները շարունակվում են։

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում