Դանիան վեց ամսով ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը

2 րոպեի ընթերցում

Դանիան վեց ամսով Լեհաստանից ստանձնել է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԵՄ խորհուրդը։

««Ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» կարգախոսի ներքո դանիական նախագահությունը կաշխատի անվտանգ, ինչպես նաև մրցունակ և կանաչ Եվրոպայի համար։ Դանիան ութերորդ անգամ է ստանձնում Խորհրդի ռոտացիոն նախագահությունը, այս անգամ՝ Լեհաստանի և Կիպրոսի հետ նախագահական եռյակի կազմում», - նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ 

Վերջին անգամ Դանիան Եվրոպական միության խորհրդում ​​նախագահել է 2012 թվականի առաջին կեսին։

ԵՄ հարցերով նախարար Մարի Բյերի խոսքով՝ Դանիան «ստանձնում է ԵՄ նախագահությունը նոր աշխարհաքաղաքական իրականության մեջ»։ 

«ԵՄ նախագահության համար կառավարության առաջնահերթությունները ուշադիր ընտրվել են՝ Եվրոպայի առջև ծառացած սուր մարտահրավերներին արձագանքելու համար։ Խոսքը վերաբերում է Եվրոպային մինչև 2030 թվականը պաշտպանելու կարողության ապահովմանը։ Հետևաբար, անհրաժեշտ է բարձրացնել Եվրոպայի մրցունակությունը։ Ահա թե ինչու Եվրոպայի պաշտպանության ամրապնդումը և ծանր կանոնակարգերի վերացումը` միաժամանակ աջակցելով կանաչ անցմանը, ԵՄ-ի դանիական նախագահության ամենակարևոր առաջնահերթություններից երկուսն են», - ասել է նա մամուլի ասուլիսում։

ԵՄ խորհրդում իր նախագահության ընթացքում Դանիան կհյուրընկալի տասնյակ ֆորումներ՝ ԵՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Նախատեսված են 15 ոչ պաշտոնական նախարարական հանդիպումներ, փորձագիտական ​​խորհրդակցություններ և երկու գագաթնաժողով: 

Խորհրդի նախագահության համար ընտրություններ չեն անցկացվում. յուրաքանչյուր երկիր հերթականությամբ նախագահում է խորհուրդը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն՝ անկախ նրանից մեծ է, թե փոքր, նախագահում է խորհրդում։

Այսպիսով՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անդամ պետությունը դառնում է ԵՄ խորհրդի նախագահ և նպաստում է ԵՄ օրենսդրական գործընթացի սահուն ընթացքի ապահովմանը։

Հայերեն Русский

Երևանում Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել երևանյան միջազգային մրցաշարում

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի

Բավական բարդ, բազմաշերտ «Tour of Armenia»-ն հաջողությամբ կայացավ. Ժաննա Անդրեասյան

Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին

Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը

Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

CENTCOM-ը հերքել է ԻՀՊԿ-ի հաղորդագրությունը Հորմուզի նեղուցում լցանավի պայթյունի վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Չինաստան