Կայացել է Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրել է  մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, օրակարգում քննարկվել են  ամառային զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր, որից հետո ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվել են  հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում և քոլեջներում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հետ կապված հանձնաժողովը տվել է  համապատասխան եզրակացություններ։ 

Հանձնաժողովը քննարկել է նաև  զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցության արդյունքները, որոնց վերաբերյալ մարզպետը տվել է  համապատասխան հանձնարարականներ։ 

Նիստի ընթացքում քննարկվել են  նաև վարժական հավաքներին վերաբերող հարցեր։

Հայերեն

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է

Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ