Կայացել է Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, օրակարգում քննարկվել են ամառային զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր, որից հետո ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում և քոլեջներում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հետ կապված հանձնաժողովը տվել է համապատասխան եզրակացություններ։
Հանձնաժողովը քննարկել է նաև զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցության արդյունքները, որոնց վերաբերյալ մարզպետը տվել է համապատասխան հանձնարարականներ։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև վարժական հավաքներին վերաբերող հարցեր։