ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

3 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը ևս 6 ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնող շարունակական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

«Այս տնտեսական միջոցառումները, որոնք առաջին անգամ ներդրվել են 2014 թվականին, զգալիորեն ընդլայնվել են 2022 թվականի փետրվարին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված չհրահրված, անհիմն և անօրինական ռազմական ագրեսիայի», - նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ այժմ պատժամիջոցները ներառում են ոլորտային միջոցառումների լայն սպեկտր, այդ թվում՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և կրկնակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների նկատմամբ սահմանափակումներ։

Դրանք նաև ներառում են Ռուսաստանից ԵՄ ծովային ճանապարհով նավթահումքի և որոշակի նավթամթերքների ներմուծման կամ տրանսֆերի արգելք, մի քանի ռուսական բանկերի SWIFT փոխանցումների դադարեցում և «Կրեմլի կողմից աջակցվող մի քանի ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցում Եվրամիությունում»։ Բացի այդ, հատուկ միջոցառումները թույլ են տալիս ԵՄ-ին հակազդել պատժամիջոցների շրջանցմանը։

«Քանի դեռ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված անօրինական գործողությունները շարունակում են խախտել միջազգային իրավունքի հիմնարար կանոնները, այդ թվում՝ ուժի կիրառման արգելքը, նպատակահարմար է ուժի մեջ թողնել ԵՄ-ի կողմից սահմանված բոլոր միջոցառումները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ»,- ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Վերջին անգամ պատժամիջոցները երկարաձգվել էին 2025 թ․ հունվարին։ Այդ ժամանակ Հունգարիան սպառնացել էր խոչընդոտել դրանց երկարաձգումը՝ Կիևի որոշմամբ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման կասեցման պատճառով։ Բուդապեշտը տարբեր մակարդակներում Եվրահանձնաժողովից պահանջել էր երաշխիքներ իր էներգետիկ անվտանգության համար։

Սահմանափակումները երկարաձգվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: 

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով