Իրան

Թրամփը հայտնել է Իրանի վրա հարձակումից հետո այդ երկրի հետ շփումների բացակայության մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է Իրանի վրա հարձակումից հետո այդ երկրի հետ շփումների բացակայության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել այդ երկրի միջուկային օբյեկտներին Վաշինգտոնի կողմից իրականացված հարվածներից հետո: ԱՄՆ-ի ղեկավարը ժխտել է նաև Թեհրանին որևիցե  առաջարկի առկայության վերաբերյալ հայտարարությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Truth Social սոցիալական ցանցում Թրամփը մասնավորապես գրել է․

«Կեղծ դեմոկրատ սենատոր Քրիս Քունսին ասացեք, որ ես Իրանին ոչինչ չեմ առաջարկում, ի տարբերություն [ԱՄՆ նախկին նախագահ Բարաք] Օբամայի, որը նրանց միլիարդավոր դոլարներ վճարեց «Միջուկային զենքի ստացման ուղի» հիմար համաձայնագրի շրջանակներում՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր անվամբ (որի  գործողության ժամկետն այժմ լրացել է), և ես այլևս չեմ խոսում նրանց հետ, քանի որ մենք ամբողջությամբ ոչնչացրեցինք նրանց միջուկային օբյեկտները»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում