Թուրքիա

Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից hունիսի 30-ին տեղական ժամանակով ժամը 12:53-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։53-ին)  գրանցվել է հյուսիսային լայնության 39.54⁰ և արևելյան երկայնության 44․52⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3․9 մագնիտուդով երկրաշարժ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալուժգնությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում