Բալթյան երկրները ՄԱԿ-ին տեղեկացրել են հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

2 րոպեի ընթերցում

Լիտվան, Լատվիան և Էստոնիան ՄԱԿ-ի անդամ երկրներին տեղեկացրել են հակահետևակային ականների օգտագործումն արգելող՝ Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություններ են տարածել այդ երկրների արտաքին գործերի նախարարությունները։

Լատվիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ երեք երկրների համատեղ հայտը ներկայացվել է հունիսի 27-ին։ Նշվում է, որ նշված կոնվենցիայի կանոնադրության համաձայն՝ երկրների մասնակցությունն այդ փաստաթղթով նախատեսված պարտավորությանը չեղարկվում է դուրս գալու մասին հայտ ներկայացնելուց վեց ամիս անց։

Հաղորդվում է նաև, որ այդ կոնվենցիային Բալթյան երկրների միանալու պահից ի վեր տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակը զգալիորեն փոխվել է։ 

«Դուրս գալը Լատվիային կընձեռի ճկունություն՝ զսպման ամրապնդման և երկրի ու նրա բնակչության պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Էստոնիայի ԱԳՆ-ն էլ գտնում է, որ Եվրոպայում անվտանգության իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ իրենց երկիրն ազգային պաշտպանությունն ամրապնդելու համար պետք է ճկունության հնարավորություն ընձեռի սեփական զինված ուժերին։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը մեկնաբանելով որոշումը՝ նշել է, որ այն հեշտությամբ չի ընդունվել։

«Լիտվան, հայտնվելով սպառնալիքների առջև, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր պետությունը, բնակչությանը և ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը բոլոր արդյունավետ ռազմական միջոցներով պաշտպանելու համար»,- Լիտվայի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է նախարարը։

«Հակահետևակային ականների օգտագործման, պաշարների կուտակման, արտադրության և փոխանցման արգելման և դրանց ոչնչացման մասին» կոնվենցիան ընդունվել է 1997 թվականի սեպտեմբերի 18-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին