Մշակույթ

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

6 րոպեի ընթերցում

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը մեկնարկել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի «Զանգերի» համույթի համերգային ելույթով՝ Քնարիկ Բաբաջանյանի ղեկավարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը: «Սա հրաշալի հնարավորություն է «Սոլֆեջո» առարկայի զարգացման համար: Այն հնարավորություն է տալիս հասկանալու, թե մեր երաժշտական դպրոցներում ինչպիսին է սոլֆեջոյի ուսուցման մակարդակը, ինչ մեթոդներով է ուսուցանվում, և ինչպես են այն ընկալում մեր երեխաները: Պետք է նկատի ունենալ, որ ոչ թե մեկ առարկայի, այլ, ընդհանրապես, երաժշտության մասին է խոսքը: Երկրորդ քայլով պետք է փորձենք հասկանալ՝ ինչ անել, որպեսզի այս առարկայի ուսուցումը դառնա ավելի մատչելի ու հետաքրքիր՝ ոլորտի մասնագետների հետ համապատասխան քննարկումներով»,- ասել է  Դանիել Դանիելյանը: Նա շնորհավորել է մասնակիցներին՝ մաղթելով կանաչ ճանապարհ և նոր հաջողություններ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին ու ծնողներին՝ սովորողներին մշտապես խրախուսելու համար:

Մինչ օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը՝ գնահատանքի խոսքեր են հնչել մանկավարժներին և սոլֆեջոյի դասատուներին, օլիմպիադայում հաղթանակ կերտած աշակերտների  մանկավարժներն արժանացել են պատվոգրերի:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի 1-ին հանրապետական օլիմպիադային մրցանակակիր աշակերտ ներկայացնելու համար պատվոգրով պարգևատրվել են՝

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դասատուներ Քնարիկ Բաբաջանյանը, Քնարիկ Թորոսյանը, Նաիրա Գրիգորյանը,

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի դասատու Ռուզաննա Շախկուլյանը,

Երևանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի դասատու Հայկանուշ Հարությունյանը,

Երևանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի  դասատու Գոհար Նազարյանը,

Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի  դասատու Ռուզաննա Պիպոյանը,

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դասատու Գայանե Կիրակոսյանը,

Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի դասատու Անետա Վարդանյանը,

Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դասատու Անահիտ Մկրտչյանը,

Նոյեմբերյանի Տիգրան Մանսուրյանի անվան երաժշտական դպրոցի դասատու Մարինե Նասիբյանը:

 

Օլիմպիադայի 1-րդ կարգի մրցանակակիրներն են՝

Էրիկ  Ասատրյանը, Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց,

Լոռի Շատոյանը, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց:

 

Օլիմպիադայի 2-րդ կարգի մրցանակակիրներն են՝

Դալար Չիչեան-Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց,

Իռեն Վանյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Աննա Հեքեքյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց:

 

Օլիմպիադայի 3-րդ կարգի մրցանակակիրներն են՝

Արիաննա Ավագյանը-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Վլադիմիր Բարսամյանը-Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց,

Սուսաննա Ավագյանը-Նոյեմբերյանի Տ. Մանսուրյանի անվան երաժշտական դպրոց:

 

Օլիմպիադայի դափնեկիրներն են՝

Ռոբերտ Մարգարյանը, Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց,

Նարե Ջանոյանը, Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց,

Մարիա Գաբրիելյանը, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Ժանետ Խաչատրյանը, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Մանե Ենոքյանը, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց,

Էլիզա Մարգարյանը, Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց,

Իննա Հարությունյանը, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց,

Գոհար Ղազարյանը, Հրազդանի Կ. Զարյանի անվան արվեստի դպրոց:

ԿԳՄՍՆ-ի կողմից բոլոր մրցանակակիրները ստացել են նախարարության կողմից թողարկված Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված՝ համաշխարհային դասական երաժշտության դուրյանական մեկնաբանության սկավառակների ժողովածուն:

Օլիմպիադայի Մեծ մրցանակի հաղթող չի ճանաչվել:

Օլիմպիադային մասնակցել են Երևանի և մարզերի 65 երաժշտական և արվեստի դպրոցների 211 7-րդ դասարանցիներ, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 39 դպրոցի 84 աշակերտներ: Մինչ օլիմպիադայի մեկնարկը՝ կազմակերպվել են սեմինար-խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի 200 դասատուներ և տնօրեններ: Կարևոր այդ հանդիպումները ստեղծել են նոր հարթակ՝ երաժշտական տեսության հարցերը միասնաբար քննարկելու, միմյանց ծանոթանալու, համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում