Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են կարճ ժամկետում С-400-ներ մատակարարելու հարցը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են ռուսական С-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի մատակարարման, Սու-30 ՄԿԻ-ի արդիականացման և կարևորագույն ռազմական տեխնիկայի կարճ ժամանակահատվածում ձեռք բերման վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը երկու երկրների ՊՆ ղեկավարներ Ռաջնաթ Սինգհի և Անդրեյ Բելոուսովի միջև Չինաստանի Ցինդաո քաղաքում կայացած հանդիպումից հետո։

«Սա երկու երկրների նախարարների միջև վերջերս կայացած ամենակարևոր հանդիպումներից մեկն էր, որը տեղի ունեցավ «Սինդուր» գործողության և դրա հետևանքով առաջացած պաշտպանական արտադրությունը մեծացնելու անհրաժեշտության ֆոնին, հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են հակաօդային պաշտպանությունը, օդ-օդ դասի հրթիռները, ժամանակակից հնարավորությունները և օդանավերի հարթակների արդիականացումը», -նշվել է հայտարարության մեջ։

«Հանդիպման հիմնական թեմաներից էին С-400 համակարգերի մատակարարումը, Սու-30 ՄԿԻ-ի արդիականացումը և կարճ ժամանակահատվածում կարևորագույն ռազմական տեխնիկայի ձեռքբերումը», - ընդգծել է նախարարությունը։

Սինգհը և Բելոուսովը մանրամասն քննարկումներ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, որոնք ընդգրկում են ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, անդրսահմանային ահաբեկչությունը և ռուս-հնդկական պաշտպանական համագործակցությունը»։ 

«Ուրախ էի հանդիպել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ Ցինդաոյում Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։ Մենք հանգամանալի քննարկումներ ունեցանք Հնդկաստան-Ռուսաստան պաշտպանական կապերի ամրապնդման վերաբերյալ», - նշել է Սինգհը X հարթակում գրառման մեջ։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ռուս նախարարը համերաշխություն է հայտնել Հնդկաստանին ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրի միութենական տարածքի Պահալգամ զբոսաշրջային քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը 26 մարդու կյանք էր խլել։

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները