Իրավունք

Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում

2 րոպեի ընթերցում

Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները։ 

Այս մասին հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը։ 

Քիչ առաջ իրավապահները հեռացել են առաջնորդարանից, ինչից հետո տեղում հավաքվածները կարողացել են մտնել առաջնորդարան։ 

«Արմենպրես»-ի թղթակիցը նշում է, որ իրավապահներն առաջնորդարանից իրենց հետ ոչինչ չեն տարել։ 

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Թամարա Յանջոյանը լրագրողների հետ զրույցում ապօրինի է որակել իրավապահների գործողությունները՝ նշելով, որ իրեն թույլ չեն տվել ներս մտնել և մասնակցել քննչական գործողություններին նույնիսկ այն դեպքում, երբ ինքը ցույց է տվել փաստաթղթերը և հիմնավորել, որ ինքը Միքայել արքեպիսկսպոս Աջապահյանի փաստաբանն է։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները վաղ առավոտից քննչական գործողություններ էին սկսել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում։ 

ՀՀ Դատախազությունը հունիսի 26-ին հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարության առնչությամբ, թե Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում արվի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում