Ֆրանսիայում փոթորկից 2 մարդ է զոհվել, վիրավորվել՝ ևս 17-ը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտակարգ ծառայությունները հայտնել են, որ երկրում հունիսի 25-ի գիշերը փոթորկի հետևանքով 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 երեխա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանիսական Le Monde պարբերականը։

Տեղատարափ անձրևների հետևանքով վիրավորվել է ևս 17 մարդ, որոնցից մեկը ծանր վիճակում է: 

Ֆրանսիայի հարավում՝ Տառն-է-Գարոնում, գետի մոտ, որտեղ քամու արագությունը հասել է 114 կմ/ժ-ի, ծառ է տապալվել՝ պատճառ հանդիսանալով 12-ամյա տղայի  մահվան, իսկ կվադրոցիկլետով տղամարդը մահացել է՝ բախվելով փոթորկի հետևանքով ընկած մեկ այլ ծառի:

Փարիզում տեղատարափ անձրևները ողողել են փողոցները, արգելափակել մեքենաները և ստիպել հետիոտներին փախչել ապաստաններ։

Հեղեղումները հանգեցրել են խորհրդարանի տանիքից արտահոսքի՝ ստիպելով օրենսդիրներին դադարեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության վերաբերյալ քննարկումները: 

Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հիմնականում Ֆրանսիայի կենտրոնական հատվածում հունիսի 25-ին գրեթե 100 000 տուն առանց էլեկտրաէներգիայի է մնացել: 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին