Ռուսաստան

Ռուսաստանը Հնդկաստանը համարում է կարևոր գործընկեր ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Հնդկաստանը համարում է կարևոր գործընկեր ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում

Հնդկաստանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ կայացած հանդիպման ժամանակ։

«Հնդկաստանը մեզ համար բացառիկ կարևոր ռազմավարական գործընկեր է, ավանդական բարեկամ, այդ թվում՝ գործընկեր ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում», - Բելոուսովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Սկսելով բանակցությունները՝ նա անկեղծ ցավակցություն է հայտնել Ահմեդաբադի օդանավակայանում ինքնաթիռի վթարի կապակցությամբ՝ խնդրելով կարեկցության և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին։

Բելոուսովը նաև շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին հնդկական պատվիրակության մասնակցության համար։

Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում, որտեղ հունիսի 26-ին ավելի վաղ անցկացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում