Մարզեր

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագիր է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասնեյակի տնօրեն Նանա Սկաուին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագիր է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասնեյակի տնօրեն Նանա Սկաուին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես համայնքների կայուն զարգացման, սննդի ապահովման և սոցիալական աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերի շրջանակում։

Կարեն Սարգսյանը Նանա Սկաուին հանձնել է շնորհակալագիր՝ Գեղարքունիքի մարզում ծավալած ակտիվ գործունեության, արդյունավետ գործընկերային հարաբերությունների և կարևոր ծրագրերի իրագործման համար։

Քննարկման ավարտին Կարեն Սարգսյանը Նաննա Սկաուին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ ընդգծելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է պահպանել կառուցողական համագործակցությունը և աջակցել ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի թիմի կողմից նախաձեռնված բոլոր ընթացիկ և ապագա ծրագրերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում