Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի նախագահը հայտնել է հրադադարի հարցը Դոնալդ Թրամփի հետ քննարկելու մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահը հայտնել է հրադադարի հարցը Դոնալդ Թրամփի հետ քննարկելու մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հաագայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում հրադադարի հաստատման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին տեղեկացրել է Telegram-ի իր ալիքում կատարած գրառմամբ։

«Երկար և բովանդակալից հանդիպում նախագահ Թրամփի հետ։ Ներառեցինք բոլոր իսկապես նշանակալի հարցերը։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահին, շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Նահանգներին։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես հասնել հրադադարի և իրական խաղաղության»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ հանդիպման մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Ավելի վաղ ուկրաինական УНИАН լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Զելենսկիի և Թրամփի զրույցը տևել է մոտ 40 րոպե։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում