Իրան

Թեհրանը քննադատել է Ռյուտեին՝ ամերիկյան հարվածներին աջակցություն հայտնելու համար

2 րոպեի ընթերցում

Թեհրանը քննադատել է Ռյուտեին՝ ամերիկյան հարվածներին աջակցություն հայտնելու համար

Իրանում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անպատասխանատու է վարվել՝ շնորհավորելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ հարվածների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Բաղային հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից «ամոթալի» և «անպատասխանատու» է շնորհավորել ինքնիշխան երկրի դեմ ագրեսիան։ 

«Նա, ով աջակցում է հանցագործությանը, համարվում է հանցակից և հանցագործության մասնակից»,-  նշել է Բաղային։

Հունիսի 24-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Ռյուտեի հետ նամակագրության սքրինշոթ, որում Ռյուտեն շնորհակալություն էր հայտնել իրեն «Իրանում վճռական գործողությունների համար, որոնք իսկապես արտասովոր էին, և որոնք ոչ ոք չէր համարձակվում ձեռնարկել»։ 

Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում