Իրան

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

1 րոպեի ընթերցում

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Թեհրանը 2,5 անգամ մեծացրել է զենքի և պաշտպանական տեխնիկայի արտադրական հզորությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Թալայնիկը։

«Երկրի զենքի և պաշտպանական սարքավորումների արտադրական հզորությունը Ռամադանի պատերազմին նախորդող ժամանակահատվածի համեմատ (ԱՄՆ-Իսրայել հակամարտության սուր փուլը Իրանի հետ՝ փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբը – խմբ.) աճել է 2,5 անգամ, իսկ որոշակի տեսակի զենքի արտադրության ծավալը ավելի քան եռապատկվել է», - նրա խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում