Աշխարհ

ՆԱՏՕ-ն որոշել է անդամ երկրների համար պաշտպանական ծախսերի նշաձող սահմանել ՀՆԱ-ի 5%-ի չափով

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն որոշել է անդամ երկրների համար պաշտպանական ծախսերի նշաձող սահմանել ՀՆԱ-ի 5%-ի չափով

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնել են պաշտպանական ծախսերի համար ՀՆԱ-ի 5%-ի չափով նշաձող սահմանելու որոշմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար և փոխվարչապետ Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը։

«Մեծ պատմական իրադարձություն է, կա դրական որոշում սպառազինության, արդիականացման, վերափոխման, ռազմական շարժունակության և դաշինքի անվտանգության, մեր երկրների անվտանգության հետ կապված բոլորի հարցերի համար ծախսերի 5%-ի վերաբերյալ: Չկա ոչ մի երկիր, որը դեմ հանդես գար», - ասել է Կոսինյակ Կամիշը, որի խոսքը մեջբերում է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ քննարկումներից հետո, որոնք տեղի են ունեցել պաշտպանության նախարարների, արտաքին գործերի նախարարների միջև, կարծիքների փոխանակումից և միմյանց համոզելուց հետո համաձայնություն է ձեռք բերվել պաշտպանական ծախսերը 5%-ի հասցնելու վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում