Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել Գազայի հետ համաձայնության հասնելուն․ Թրամփ

1 րոպեի ընթերցում

Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները կարող են նպաստել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայում շարունակվող պատերազմում առաջընթացի հասնելուն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին Հաագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կարճատև մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Կարծում եմ՝ Գազայի հարցում մեծ առաջընթաց է գրանցվել։ Մեր կողմից իրականացված հարձակման շնորհիվ, կարծում եմ, մենք շատ լավ նորություններ կունենանք», - ասել է նա։

Թրամփը նաև ընդգծել է, որ «շատ մոտ է» Գազայում հակամարտության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։

«Կարծում եմ՝ դա մի փոքր օգնեց, ցույց տվեց մեծ ուժ։ Դրանից զատ, նույնիսկ դրանից առաջ մենք շատ մոտ էինք Գազայի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը»,- նշել է նա։

Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա