ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել  ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցավակցական ուղերձում ասված է. 

«Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ 

Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։

Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

Գուժ Մանուկյանը թատրոնի և կինոյի միջև տեսնում էր բնական, անխզելի կապ և կարողանում էր երկու աշխարհներում էլ պահպանել իր մտածողության ամբողջականությունն ու գեղարվեստական արժանապատվությունը։ 

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գուժ Մանուկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։ Թատրոնում և կինոյում ստեղծած նրա կերպարները շարունակելու են ապրել մեր էկրաններին և հիշողության մեջ՝ որպես բարձրակարգ արվեստի և նվիրումի վկայություն»:

Հայերեն

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով