Մշակույթ

Հայտնի են Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի անցկացման օրերը

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի անցկացման օրերը

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնն իրականացվում է 2017 թվականից։ Այն Հայաստանում գրականության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է:

Փառատոնն առաջին անգամ «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հպարտությամբ ներկայացնում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակը, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը:

Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 20-ն է (ներառյալ)։

Մանրամասներն՝ այստեղ:

Փառատոնը հայտարարում է նաև ամենամյա Գրական մրցույթը հետևյալ անվանակարգերում՝ «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա»։

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:

Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 500 000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025-ի հուլիսի 15-ն է (ներառյալ)։

Մանրամասներն՝ այստեղ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում