Քաղաքականություն

Բուխարեստը շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման աջակիցը․ Ռումինիայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Բուխարեստը շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման աջակիցը․ Ռումինիայի ԱԳ նախարար

Ռումինիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Օանա Տոյուն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իրեն ուղղված շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ Բուխարեստը շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման և տարածաշրջանային կայունության, խաղաղության ու զարգացման աջակիցը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Օանա Տոյուն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ 

«Շնորհակալ եմ Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հղած ջերմ խոսքերի համար։ Ռումինիան բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև տևական բարեկամությունը, որը հիմնված է պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Ես պատրաստ եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ մեր քաղաքական երկխոսությունն ու երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով առաջ մղելու համար։ Ռումինիան շարունակում է մնալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարունակական զարգացման և տարածաշրջանային կայունության, խաղաղության ու զարգացման աջակիցը»,- գրել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարը։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Օանա Տոյուին շնորհավորել էր Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում