Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարարը Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ծանոթացել է ճանապարհաշինարարությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ծանոթացել է ճանապարհաշինարարությանը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մեկնել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր, ծանոթացել ճանապարհաշինարարությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի ուղեկցությամբ մարզպետը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ 

Վերոնշյալ հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։

Այնուհետև նախարարն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ծանոթացել են  Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ 

Ներկայումս ակտիվ հողային աշխատանքներ են իրականացվում փլուզված հատվածի վրա։ Շուրջ 11.1 կմ երկարությամբ հատվածի վրա տեղադրված է խոշորահատիկ ներքին շերտի և մանրահատիկ վերին շերտի ասֆալտբետոնը, որից 8 կմ վերին շերտը չի ընդունվել բացասական լաբորատոր փորձարկումների պատճառով։ 

Նախարարը տեղում շինարարին և պատասխանատուներին հանձնարարել է վերացնել թերությունները, ամբողջությամբ փոխել ներքին շերտը և բացառել անորակ և նախագծային շեղումներով աշխատանքը։ 

Ճանապարհի նշված հատվածի պայմանագրային ընդհանուր արժեքը 2 մլրդ դրամից ավել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում