Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիայում առաջին անգամ հայ կին կուսանի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիայում առաջին անգամ հայ կին կուսանի

Առաջին անգամ Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիա է ընդունվել հայ կին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:  

«Շնորհավորում ենք Յանա Սիմոնյանին Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիա ընդունվելու կապակցությամբ։ Յանան առաջին հայ կին կադետն է, որն ուսանելու է Վեսթ Փոյնթում և ուսումնառությունն այնտեղ կավարտի 2029 թվականին։

Այս հեղինակավոր հաստատություն ընդունվելը խոսում է նրա բացառիկ ունակությունների և Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև աճող փոխգործակցության մասին։ Ամենայն բարիք և հաջողություն ենք մաղթում Յանային»,- ասված է գրառման մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում