ՀՀ ՏԿԵ նախարարը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ԺՊ-ին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Նարեկ Ապիտոնյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Նարեկ Ապիտոնյանը վստահեցրել է, որ տարիների կուտակած փորձն ու գիտելիքները ներդնելու է ի նպաստ համակարգի զարգացման։
Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։
Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ ոլորտը կենսական կարևորություն ունի երկրի համար և համակարգի բոլոր օղակներում պետք է ջանք չխնայել որակյալ աշխատանքի համար։