Թուրքիա

Տարածաշրջանային մի շարք հարցերում Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Տարածաշրջանային մի շարք հարցերում Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. վարչապետ

Տարածաշրջանային մի շարք հարցերում Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք, մեր տարածաշրջանը շարունակում է մնալ բավականին լարված մի տեղ։ Եվ նմանօրինակ այցերի ու շփումների հիմնական նպատակներից մեկն է՝ քննարկել, թե ի՞նչ կարող ենք անել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի կայուն, ավելի խաղաղ, ավելի անվտանգ։ Դա այս համատեքստում շփումների կարևորագույն օրակարգն է»,– ընդգծել է վարչապետը։

Նա նշել է, որ գոյություն ունի մի գործոն, որը ֆոն է ապահովում երկխոսության համար։

«Տարածաշրջանային մի շարք հարցերում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումները բավականին մոտ են։ Եվ հաճախ չի, որ այդպես պատահում է, բայց հիմա նկատելի է, որ մենք մի շարք հարցերում բավականին նման ընկալումներ ունենք։ Խոսքը միջազգային օրակարգի հարցերի մասին է։ Սա էլ մի գործոն է, որը որոշակի ազդեցություն է ունենում հարաբերությունների մթնոլորտի և տրամադրության վրա»,- ասել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում