Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին, որն անցկացվում է հունիսի 21-22-ին Ստամբուլում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehr»-ը, Արաղչին Ստամբուլ է ժամանել շաբաթ առավոտյան և հանդես է գալու մի շարք ելույթներով, որոնցում, մասնավորապես, անդրադարձ է կատարվելու Իրանի տարածքի նկատմամբ Իսրայելի կողմից իրականացված վերջին հարվածներին։

Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի չհրահրված ագրեսիան Իրանի տարածքում Թեհրանին այլընտրանք չթողեց, քան պաշտպանել իր ժողովրդին և երկրի անվտանգությունը՝ պատասխան հարված հասցնելով։

Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունները, որոնք սկսվել էին մոտ մեկ շաբաթ առաջ, ստացել են խիստ արձագանք Իրանի զինված ուժերի կողմից, իսկ այդ պատասխաններից հետո Իսրայելի պաշտոնյաներն անցել են սպառնալիքների՝ կոչ անելով իրանցիներին տարհանել քաղաքները։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը կարևորում է ԻՀԿ հարթակը՝ իսլամական երկրների համախմբման և ագրեսիան մերժելու համար:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում