Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2026 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։

«Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը, իմիջիայլոց, տեղի է ունենալու, այդ թվում՝ Թուրքիայի աջակցությամբ, որովհետև Թուրքիան նույնպես Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափի անդամ է։

Ես պատրաստվում եմ հրավիրել նախագահ Էրդողանին մյուս տարի գարնանը մասնակցելու Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Եվ հույս ունեմ, որ հաջորդ տարի մեր հանդիպումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Փաշինյանը։

Հայերեն العربية English فارسی Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին