Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Ստամբուլ
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ Ստամբուլ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Բայրամովը պատրաստվում է մասնակցել Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին։ Բացի այդ, նախատեսված են նաև բարձրաստիճան այլ հանդիպումներ։
Նշենք, որ նախօրեին Թուրքիա էր այցելել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։