Իրան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության պակաս կա

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության պակաս կա

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում գոյություն ունի անվստահության և կոչ է արել հաղթահարել դա դիվանագիտական ​​միջոցներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՄԱ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Անվտանգության խորհրդի նիստից։ 

«Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք մշակել։ Եկեք ընդունենք, որ կա վստահության դեֆիցիտ։ Դա հաղթահարելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է՝ ուղղված հավաստի, համապարփակ և ստուգելի լուծման մշակմանը, ներառյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների լիակատար մուտքը»,-ասել է Գուտերեշը։

Նա նաև ընդգծել է, որ հակամարտության ընդլայնումը կարող է հրդեհ առաջացնել, որը ոչ ոք չի կարող վերահսկել և կոչ է արել կանխել դա։

«Մենք ոչ միայն շարժվում ենք դեպի ճգնաժամ, այլև շտապում ենք դեպի այն։ Մենք  տեսնում ենք ոչ թե մեկուսացված միջադեպեր, այլ գտնվում ենք քաոսի հաստատուն ճանապարհին»,-նկատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ 

Նա կոչ է արել պատասխանատու գործողություններ ձեռնարկել՝ աշխարհն անդունդի եզրից հետ քաշելու համար։ 

«Միակ բանը, որ հաստատ է, այն է, որ այս հակամարտության շարունակման հետևանքները անկանխատեսելի են։ Եկեք չնայենք այս վճռորոշ պահին ափսոսանքով։ Եկեք գործենք պատասխանատու և միասին՝ տարածաշրջանը և մեր աշխարհն անդունդից հետ քաշելու համար»,-շեշտել է Գուտերեշը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում