Թուրքիա

Վարչապետն այցելել է Ստամբուլի Ս․ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի

1 րոպեի ընթերցում

Վարչապետն այցելել է Ստամբուլի Ս․ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել և մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը կատարած այցի մասին համապատասխան տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել հունիսի 20-ին։ ՀՀ վարչապետը հունիսի 20-ին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում