Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» խորագրով աշխատաժողովին

3 րոպեի ընթերցում

Վիեննայում հունիսի 17-ին և 18-ին  տեղի է ունեցել Առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային հարթակի (Summit of First Ladies and Gentlemen Global Platform) կողմից կազմակերպված «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» խորագրով միջազգային աշխատաժողովը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։ 

Միջոցառումը կայացել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի և Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ 

Աշխատաժողովին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը` աշխարհի տասնյակ երկրների բարձր կարգի ներկայացուցիչների հետ քննարկելու փափուկ ուժի՝ որպես դիվանագիտության գործիքի կիրառման հնարավորությունները։ 

Աշխատաժողովին մասնակցում էին առաջին տիկիններ և պարոններ՝ Ալբանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Սլովենիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Գվատեմալայից, Գերմանիայից և այլն: 

«Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» աշխատաժողովը ներառում էր չորս թեմատիկ ուղղվածությամբ խորացված քննարկումներ՝ «Միջազգային դիվանագիտության և Փափուկ ուժի դերը ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում», «Միջազգային պրոտոկոլի դերը», «Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները», «Կանանց դերը աշխարհաքաղաքականության և խաղաղության մեջ»։ 

«Աշխատաժողովի նպատակն էր համախմբել առաջին տիկնանց և պարոններին՝ խաղաղության կառուցման, նարատիվային երկխոսության և միջազգային համագործակցության խթանման շուրջ։ Այսօր, երբ աշխարհում հաճախ գերակշռում է կոշտ ուժի լեզուն, աշխատաժողովը կենտրոնանում էր փափուկ ուժի՝ կրթության, մշակույթի, մարդասիրության և հանրային վստահության և հանրային բարիքի վրա հիմնված ազդեցության կարևորման վրա։

Քննարկումների և մտքերի փոխանակման կլոր սեղանի շուրջ Աննա Հակոբյանը կիսվեց իր անձնական պատմությամբ` անդրադառնալով խաղաղության ձգտման և պահպանման գործում կանանց անփոխարինելի դերին: Նրա խոսքն ու փորձը մեծ արձագանք գտան երկրների Առաջին տիկնանց և պարոնների շրջանում, ովքեր բարձր գնահատեցին տիկին Հակոբյանի տեսլականը՝ նրան համարելով կանանց խաղաղարար գործունեության վառ օրինակ ու ոգեշնչող դերակատար։

Ժամանակակից խնդիրները պահանջում են ժամանակին համընթաց լուծումներ, և վաղուց այլևս արդյունավետ չեն դիվանագիտական և քաղաքական այն մոտեցումները, որոնք տարիներ շարունակ կիրառվել են: Այս աշխատաժողովը փաստեց, որ փափուկ ուժի թիրախային և մտածված կիրառումը կարող է դառնալ գերարդյունավետ գործիք՝  մեր օրերի քաղաքական ու հասարակական վերափոխումների գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով