Գավառի համայնքապետարանը կապիտալ ու ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել Նորատուսի թիվ 2 մանկապարտեզին
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը կապիտալ ու ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել Նորատուսի թիվ 2 մանկապարտեզին՝ հաստատությունում առկա խնդիրները կարգավորելու և աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հատկացումներն իրականացվել են Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից։ 1 միլիոն 110 հազար դրամ կապիտալ դրամաշնորհի շրջանակներում ձեռք է բերվել 2 մանկական պահարան, 2 գրասենյակային աթոռ, նվագարկիչ, դարակաշար, փոշեկուլ, 2 աշխատանքային գրատախտակ, 2 ջեռուցման կաթսա, խոհանոցի համար մետաղական սեղան և խոտհնձիչ՝ բակային տարածքների մաքրման համար։
Ընթացիկ դրամաշնորհով՝ 940 հազար դրամի հատկացմամբ, իրականացվել են մանկական, գրասենյակային աթոռների և ջեռուցման կաթսայի վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել խաղալիքներ։