Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` համաշխարհային ուշադրության կենտրոնում

2 րոպեի ընթերցում

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը համագործակցել է Spitfire Audio միջազգային ճանաչում ունեցող բրիտանական ընկերության հետ` մասնակցելով բացառիկ ձայնագրման նախագծի։

Spitfire Audio-ն աշխարհահռչակ ընկերություն է, որը ստեղծում է բարձրորակ վիրտուալ երաժշտական գործիքներ և նվագախմբային սեմփլների գրադարաններ, որոնք լայնորեն կիրառվում են ֆիլմերի, հեռուստաշոուների, վիդեոխաղերի և ժամանակակից երաժշտական ստեղծագործությունների մեջ։

Նրանց հնչյունային գրադարաններից օգտվում են համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորներ, ինչպիսիք են Հանս Ցիմերը, Օլաֆուր Արնալդսը, Բրայան Էնոն և այլոք։

Հայկական ազգային նվագարանների` դուդուկի, քանոնի, քամանչայի, թառի, շվիի և այլ գործիքների յուրահատուկ հնչողությունը ձայնագրվել է միջազգային ստանդարտներին համապատասխան և շուտով հասանելի կլինի հազարավոր երաժիշտների ամբողջ աշխարհում։ 

Այս համագործակցությունը կարևոր քայլ է հայկական երաժշտական մշակույթը համաշխարհային հարթակներում ներկայացնելու, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ազգային հնչյունային ժառանգությունը պահպանելու և տարածելու, նոր սերնդի կոմպոզիտորների և ստեղծագործողների համար ոգեշնչման աղբյուր դառնալու համար:

Ձայնագրությունները իրականացվել են բարձրակարգ տեխնիկայով՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ։

Այս նախաձեռնությունը ոչ միայն մեծ ճանաչում կբերի հայկական երաժշտությանը, այլ նաև կապեր կստեղծի համաշխարհային մշակութային համայնքի հետ։ 

Ձայնագրությունը իրականացվել է երգիչ և երաժիշտ Դանիել Դեքերի միջնորդությամբ և նրա հետ համագործակցությամբ։  

Հայերեն Русский

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ