Գեղարքունիքի մարզից 2025 թվականին ամառային ճամբարում կհանգստանա 240 դպրոցական
2 րոպեի ընթերցում

2025 թվականի հունիսի 20-ից մեկնարկել է դպրոցահաuակ երեխաների ամառային հանգuտի կազմակերպման ծրագիրը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզից առաջին հերթափոխին Հանքավանի մանկական առողջարարական «Հասմիկ» ճամբար հանգստի է մեկնել 120 դպրոցական։ Նրանց ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության սոցիալական ոլորտի մասնագետները։
Առաջին հերթափոխի հանգիստը կավարտվի հունիսի 29-ին, իսկ հանգստի երկրորդ հերթափոխի ժամկետը, դարձյալ նշված ճամբարում, սահմանված է հունիսի 29-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում Գեղարքունիքի մարզից ամառային հանգիստը կվայելի ևս 120 դպրոցական։
ՀՀ վարչապետի համապատասխան որոշման համաձայն՝ «Ամառային հանգստի կազմակերպման ծրագրից» կարող են օգտվել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաներ՝ երկու հերթափոխով, 10-ական oրով։