Իրավունք

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և խորհրդապահական առանձնազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում՝ փաստաբանների կողմից բարձրացված, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի (ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավելի անազատության մեջ պահելու և մի շարք տրանսպորտային միջոցներ Ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ) Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ հունիսի 18-ին սկսել է քննարկման ընթացակարգ: Նույն օրը պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:

Վերոնշյալ հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Սամվել Կարապետյանի փաստաբանների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում