Եղիազար Վարդանյանն ու Աբդուլքարեմ Ութավին քննարկել են քաղաքաշինության ոլորտում Հայաստան-Իրաք համագործակցության հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Եղիազար Վարդանյանն ու Աբդուլքարեմ Ութավին քննարկել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։

Ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրով հանրապետությունում կրթական, մարզամշակութային և առողջապահական հաստատությունների, ճանապարհների ու ջրամբարների կառուցման ծրագրերը, նաև «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի իրագործումն ու մասնավոր միջոցներով կառուցապատման ծրագրերի իրականացումը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդգծել է, որ շինարարությունը ՀՀ տնտեսության կարևոր ու զարգացող ուղղություններից է։

«Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարական ծրագրերը հնարավորություն են տալիս ոլորտային մասնագետներին ձեռք բերել նախագծման, շինարարության, նոր տեխնոլոգիաների կիրառման և մեծ ծրագրերի կառավարման բավարար փորձ, ինչի շնորհիվ կարող են համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանում և Իրաքում»,-նշել է Եղիազար Վարդանյանը։

Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար՝ ընդգծելով կառուցապատման բնագավառում Իրաքի մեծ ներուժն ու երկու երկրների միջև ոլորտային համագործակցության լայն հեռանկարը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բոլոր ջանքերը ներդնել՝ գործակցության օրակարգը կյանքի կոչելու համար։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին