Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարները քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար։