Մարզեր

Արծվանիստի 20-րդ փողոցում գազատար է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Արծվանիստի 20-րդ փողոցում գազատար է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ  գյուղի թիվ 4 և 24 փողոցներում ՀՀ կառավարության կողմից 2024  թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում գազատարի կառուցման  աշխատանքները։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Արծվանիստի 20-րդ փողոցի գազատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլին236 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է գազատարի կառուցում՝ 798 մետր երկարությամբ՝, վերգետնյա խողովակաշարով։ 

Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվեն 30-ից ավել տնտեսություններ։ 

Շինարարական աշխատանքները սկսվել են 2024 թվականի աշնանանից ու 2025 թվականի հունիսի 18-ի դրությամբ գտնվում են ավարտակա փուլում։ 

Շինարարությունն իրականացրել է «Նանասե» ՍՊԸ-ն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում