Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձել է իր՝ Թուրքիա կատարելիք այցին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է իր՝ Թուրքիա կատարելիք այցին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Այո, այդպիսի պլան կա։ Այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ Կարող եմ ասել, որ, այո, այցը նախատեսված է, և դրա վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար այս պահին կասեմ այն, ինչ արդեն հայտնի է»,-նշել է վարչապետը։ 

ՀՀ վարչապետի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին տեղեկությունները նախօրեին հաստատել էր  նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ ԱԺ նախագահն ասել էր, որ վարչապետը Թուրքիա է այցելելու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում