ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի խորհրդարանում արդեն օրենքի նախագիծ կա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարար, ՀԷՑ-ի սեփականատեր և կառավարող «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններին, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով,  ինչպես նաև իր այն հայտարարությանը, որ ՀԷՑ-ը պետք է պետականացվի։   

«Մեր մասնագետները քննարկում են, Ազգային ժողովում արդեն կա ՀԷՑ–ն ազգայնացնելու և կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»,-ասել է վարչապետը։ 

Նա շեշտել է, որ մոտ մեկ ամիս առաջ կառավարության վերաբերելի անդամներին հանձնարարական էր տվել, որ ՀԷՑ–ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի, ու դրա համար տվել էր 1 ամիս ժամանակ։ 

«Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում զարմանքով և զայրույթով արձանագրել եմ, որ, ըստ էության, ՀԷՑ–ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Իմ վերլուծությունը հիմք է տալիս մտածել, որ այդ ամենը արվել է և արվում է Հայաստանում ներքին դժգոհություն գեներացնելու համար։  Ես տվել էի հանձնարարական, որ կամ պետք է հստակ  ժողովրդին հասցված վնասը վերադարձնելու հստակ մեխանիզմներ դրվեն, կամ ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի։ Իմ հանձնարականի օրը լրանում է հունիսի 21–ին։ Եվ ես այդ ակտիվացումը կապում եմ իմ այդ հանձնարարականի, իմ այդ որոշման հետ, որովհետև կառավարության անդամները սկսել էին աշխատել, ՀԷՑ–ին ուղերձ տվել էին, ասել էին՝ հստակ հաշվարկում եք, թե ժողովրդին, պետական ու մասնավոր կազմակերպություններին ինչ վնաս եք հասցրել և փոխհատուցում եք, որովհետև որ համայնք գնում եմ, որ մարզ գնում եմ, մարդիկ հստակ հարց են դնում, ասում են՝ հոսանքն անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, սառնարան էինք առել՝ վառվել է, հեռուստացույց ունեինք՝ վառվել է։ Ո՞վ է դրա պատասխանը տալու։ Ես Լոռու մարզ այց եմ կատարել, ուր մտել եմ՝ հոսանք չի եղել, կամ եղել է՝ անջատվել է. դպրոց կլինի, մանկապարտեզ կլինի, մասնավոր հիմնարկ կլինի։ Սա անհանդուրժելի վիճակ է։ Ես ասում եմ՝ եկեղեցին ՀԷՑ–ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է»,-ասել է վարչապետը։

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի