Մոդին և Թրամփը պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հրավիրել է Կանադայում անցկացված G7-ի գագաթնաժողովից վերադառնալիս կանգ առնել ԱՄՆ-ում, սակայն Մոդին չի կարողացել դա անել նախապես համաձայնեցված գրաֆիկի պատճառով. առաջնորդները պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վիքրամ Միսրին:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի խնդրանքով Մոդիի և Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: 

«Նախագահ Թրամփը վարչապետ Մոդիին հարցրել է, թե արդյոք նա կանգ կառնի ԱՄՆ-ում Կանադայից վերադառնալիս: Ավելի վաղ համաձայնեցված պարտավորությունների պատճառով վարչապետ Մոդին հայտարարել է, որ չի կարող դա անել», - Միսրիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

«Երկու ղեկավարները որոշել են, որ կաշխատեն հանդիպել մոտ ապագայում», - հավելել է նա:

Մոդին իր հերթին Թրամփին հրավիրել է Հնդկաստան՝ մասնակցելու Անվտանգության շուրջ Քառակողմ երկխոսության (QUAD) գագաթնաժողովին: 

«Հրավերն ընդունելով՝ նախագահ Թրամփն ասել է, որ ինքն ուրախ կլինի ժամանել Հնդկաստան», - նշել է Միսրին:

Հնդկաստանի վարչապետը Կանադայում մասնակցել է G7-ի երկրների գագաթնաժողովին: Նա հունիսի 18-ի առավոտյան պլանավորված այցով մեկնել է Խորվաթիա։

Հայերեն Русский

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը