Թուրքիա

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և Թուրքիայի  պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իրան- Իսրայել հակամարտությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի միջև։ Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի, մասնավորապես՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում