Հայաստանում մասնավոր աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղում է նկատվում. Մարտին Գալստյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանում տարեկան հաշվարկով մասնավոր աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղում է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Աշխատաշուկան ավելի հանդարտվում է: Արտահանելի կոշտ գների ինդեքսը էականորեն նվազել է, դրան զուգահեռ նվազել են նաև մասնավոր աշխատավարձերի աճի տեմպերը տարեկան հաշվարկով: Ոչ թե աշխատավարձի բացարձակ թիվն է նվազել, այլ աճի տեմպերի դանդաղում ունենք, որը հասնում է նորմալ մակարդակի»,- նշեց Մարտին Գալստյանը: