Մեկնարկել է Սևան քաղաքի Գեղամա փողոցի հիմնանորոգումը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գեղամա փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղամա փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 69 միլիոն 954 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։  Ծրագրով նախատեսվում է իրականացնել  քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգման, դիտահորերի պատերի ամրացման, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրման, ջրամեկուսացման ու այլ կարգի աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի մակերեսը կազմելու է 3841 քմ։ 

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից: 

«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գեղամա փողոցի հիմնանորոգման աշխատանքները հաջորդել են Սպանդարյան, Կարմիր բանակի, Օրբելի, Իսահակյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: 

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ Այս ծրագրի մյուս ենթածրագրերը ներառում են Սևան քաղաքի Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները, որոնց հիմնանորոգման մեկնարկը ևս կտրվի առաջիկայում։

Հայերեն

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

Վարչապետը հրավերի դեպքում կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին

ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը