1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում հունիսի սկզբից ընթանում են ասֆալտապատ փողոցների վնասված հատվածների փոսային նորոգման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ասֆալտապատ փողոցների վնասված հատվածների փոսային նորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն դրամ, որը հատկացվել է տեղական բյուջեի միջոցներից։ Նախատեսված է փոսային նորոգման աշխատանքներ իրականացնել Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերում՝ Մարտունի քաղաքում, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս գյուղերում։
Աշխատանքներն արդեն իրականացված են շուրջ 60 տոկոսով, դրանք կավարտվեն առաջիկա 10-15 օրերի ընթացքում։