Գոռավանի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

3 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, մանրամասնելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է՝ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը՝ 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավան բնակավայրում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները:

2 դրվագով կատարել է փողերի լվացում՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 3.5 հա և 0.37 հա հողատարածքները:

Գույքահարկի վճարման հարթակում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ փաստացի չի վճարել իրեն պատկանող ավտոմեքենաների գույքահարկը՝ Գոռավան բնակավայրին պատճառելով շուրջ 1 միլիոն դրամի գույքային վնաս:

Հափշտակել է իրեն վստահված՝ Գոռավանի համայնքապետարանի կարիքների բավարարման նպատակով հատկացված՝ ՍՊ ընկերության անվամբ լրացված՝ 1 միլիոն 129 հազար դրամի չափով սեղմված գազ լիցքավորելու համար նախատեսված կտրոնները:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կատարելը), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (33 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ փողերի լվացում կատարելը) (2 դրվագ):

Դատախազը 2025 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Ա.Բ.-ի որդու նկատմամբ՝ Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարին պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար (23 դրվագ):

Դատախազը 2025 թվականի հունիսի 10-ին Գոռավան համայնքի նախկին ղեկավարի որդու վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատել և հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով